Տավուշում վիրավորված զինվորներից մեկը տեղափոխվել է Երևան, մյուսի վնասվածքը թեթև է![]() 5 ապրիլի 2016 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Տավուշում ապրիլի 4-ին հակառակորդի գնդակից վիրավորված պայմանագրային զինծառայողը գիշերը Բերդի հոսպիտալից տեղափոխվել է Երևան: Այս մասին հայտնել է Բերդի զինվորական հոսպիտալի ղեկավար Էդիկ Գրիգորյանը: «Նրա վիճակն այժմ կայուն է»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Ինչ վերաբերում է Տավուշում փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Զորի Աշրաֆյանի վիճակին, ապա Գրիգորյանն ասել է, որ վնասվածքը թեթև է եղել, հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ ու 5 զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում մի քանի տասնյակ դիակներ կան, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ: Հայկական կողմից զոհվել է 20 զինծառայող, 26-ն անհետ կորել, մոտ 72-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են: Տավուշում լարվածությունն աճել է. Ադրբեջանն ականանետեր է կիրառել ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Օբամային պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |