ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Օբամային պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին![]() 5 ապրիլի 2016 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Իլինոյս նահանգից սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Մարք Քըրքը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին բռնությունների համար, հայտնում է Tert.am-ը: «Բաքվի ռազմատենչությունը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ և՛ քաղաքացիական, և՛ ռազմական։ Ես լրջորեն դատապարտում եմ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այս բռնությունը հրահրելու համար, և կոչ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դադարեցնել իր ագրեսիվ ռազմական հարձակումը»,- ասված է սենատորի հայտարարությունում։ Քըրքը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և պետքարտուղարությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկել բռնության համար և աջակցել կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի ներկայացրած՝ խաղաղությանն ուղղված քայլերի իրականացմանը։ Դրանք ներառում են շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելու, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելու առաջարկներ։ Ամերիկացի կոնգրեսական Լինդա Սանչեսը ևս դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ու կոչ արել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հարգել հրադադարը, հայտնում է Tert.am-ը:։ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը` ANCA-ն, ներկայացրել է Սանչեսի հայտարարության ամբողջական տարբերակը. «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, ինչի հետևանքով սպանվել են բազմաթիվ հայ զինվորներ ու խաղաղ բնակիչներ։ Իրավիճակի սրումը հղի է ողջ տարածաշրջանը երկարատև ու արյունալի պատերազմի մեջ ներքաշելու վտանգով։ Կոչ եմ անում Ադրբեջանին հարգել հրադադարի ռեժիմն ու վերջ դնել բռնություններին»։ Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Ընթերցեք նաև. ԱՄՆ փոխնախագահը ՀՀ և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |