ՌԴ-ն Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ` Դաղստանում զորավարժություն է անցկացնում![]() 5 ապրիլի 2016 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Դաղստանում տագնապի ազդանշանով ոտքի են հանվել Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները, որոնք մարտավարական զորավարժություններ են անցկացնում «Դալնի» պոլիգոնում: Ինչպես տեկեկացնում է ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը, Հարավային ռազմական օկրուգին հղումով, զորավարժություններին մասնակցում է մոտ 1.000 զինծառայող և ավելի քան 300 միավոր զինտեխնիկա: Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ապրիլի 5-ին ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում: ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հաստատել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում: Ապրիլի 5-ին Վիեննայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |