Դավիթ Բաբայան. Ի վիճակի ենք Ադրբեջանի հետ հարցը լուծել միայնակ` ինչպես 1991-1994թթ. 5 ապրիլի 2016 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանությունները սեփական քաղաքականության շնորհիվ իրենց գցել են փակուղու մեջ: Այդ մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է Panorama.am-ը: «Նրանց ռազմական օպերացիան ձախողվել է, այսինքն՝ այն 200-300 մետր առաջ գնալը սարսափելի կորուստներով որևէ հարց չի լուծում: Մյուս կողմից եթե նրանք հիմա դադարեցնեն գործողությունները, կնշանակի, որ բարոյական, քաղաքական առումով մեծ սխալ են գործել ու ստիպված են դրա համար պատասխան տալ», -հայտարարել է Բաբայանը: Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ադրբեջանը նման հարձակում սկսելու որոշումը միայնակ չի կայացրել՝ հատկապես նկատի ունենալով այն, որ վերջին տարիներին Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարձր մակարդակ են ստացել: «Թուրքիան միակ երկիրն է աշխարհում, որը առանց թաքցնելու պաշտպանում է Ադրբեջանին՝ տարեր հարցերով», -հավելել է Բաբայանը: Նրա կարծիքով, Ռուսաստանը շահագրգիռ չի կարող լինել, որ այս տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն, քանի որ դրանց վերսկսվելու դեպքում այդ երկիրը «կամա, թե ակամա կհայտնվի պատերազմական գործողությունների մեջ»: Անդրադառնալով այն հարցին թե կդիմե՞ն Ռուսաստանի օգնությանը ռազմական գործողությունների ակտիվացման պարագայում` Բաբայանը պատասխանել է. «Մեր հույսը մենք ենք: Կարծում եմ, մենք ի վիճակի ենք Ադրբեջանի հետ հարցը լուծել միայնակ, ինչպես արեցինք 1991-1994 թթ »: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |