ՀՀ նախագահ. Հզոր հովանավորներ չունենք, բայց ունենք ամեն ինչ, որ պաշտպանենք մեր տունը, Հայրենիքը![]() 5 ապրիլի 2016 - 17:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով: Նախագահը ցավակցության և զորակցության խոսք է ասել հուղարկավորության արարողության ժամանակ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սասուն Մկրտչյանի հարգելի՛ ծնողներ, հարազատներ, ընկերներ, այսօր մենք դեպի անմահություն ենք ճանապարհում հայ զինվորին: Զինվոր, ով իր անունը փառքով պսակեց, զինվոր, ով փառքով պսակեց իրեն ծնած ընտանիքին: Մենք այստեղ ենք, որպեսզի գլուխ խոնարհենք Սասուն Մկրտչյանի և մեր մնացած նահատակների սխրագործության առաջ: Բոլոր նրանք, ովքեր վիճում են կամ կասկածում, թե այդ ինչպես եղավ, որ հայ ժողովուրդը հասավ մինչև 21-րդ դար այս բարդ տարածաշրջանում, պետք է հասկանան, որ պատասխանն այստեղ է՝ այստեղ հանգչող նահատակների գիտակցության մեջ, նրանց շուրթերին: Գիտակցված մահն անմահություն է: Մենք կռվել ենք, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր ընտանիքը, մեր ինքնությունը: Եվ մեր այսօրվա լինելիությունն այս տարածաշրջանում ամենախոսուն ապացույցն է, թե մենք ինչպես ենք կարողանում կռվել: Հայ ժողովրդի աչքի առաջ մի քանի անգամ փոխվել է այս տարածաշրջանի էթնիկ ու կրոնական կազմը: Ով ասես եկել, ով ասես գնացել է, էլի են գալու ու գնալու են, բայց մենք եղել ենք, կանք ու լինելու ենք, որովհետև մենք գիտենք հավերժ ապրելու բանաձևը: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, հայ ժողովրդի համար հերթական փորձություն է, որ այս անգամ մեր վզին է փաթաթում Ադրբեջանի ղեկավարությունը: Վստահ եմ, որ մենք պատվով ենք հաղթահարելու այս մարտահրավերը ևս: Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժը Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող լույսի մեջ է, և այդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռունցք, որ իջնելու է մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին: Այսօր մեր մտքերը մեր սահմանին կանգնած զինվորների ու սպաների հետ են: Մեր հոգիները ցավում են ամեն մի անմահացման դեպքում, բայց մեր սրտերը գոտեպնդվում են մեր հերոսների վարքով, մեզ հաղորդում վճռականություն, հաստատակամություն: Մենք այսօր դարձել ենք մեկ մարդ, և այդ միասնությունը սնուցելու է մեր ապագա սերնդին: Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ, բայց ունենք աշխարհի արդար մարդկանց համակրանքը, մենք ունենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր տունը, մեր Հայրենիքը: Սասուն ջան, պետք է վստահ լինես, որ մենք շարունակելու ենք քո և քո ընկերների սուրբ գործը: Հանգչի՛ր խաղաղությամբ, Հայրենիքի զինվոր»: Ապրիլի լույս 2-ի գիշերից մինչև ապրիլի 5-ի կեսօրին հրադարի հաստատումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |