Պուտինի հեռախոսազրույցը Սարգսյանի ու Ալիևի հետ. Կոչ է արել շտապ դադարեցնել ռազմական գործողությունները 5 ապրիլի 2016 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը: Վլադիմիր Պուտինն իր խորը մտահոգությունն է հայտնել լայնամասշտաբ մարտական գործողությունների կապակցությամբ. որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել, ու երկու կողմին էլ կոչ արել շտապ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել հրադադարի ռեժիմը: Նշվել է, որ Ռուսաստանն իրականացրել ու շարունակում է անհրաժեշտ միջնորդական քայլեր իրականացնել, որոնք կոչված են կարգավորելու ստեղծված իրավիճակը: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, երկկողմանի հրադադար է հայտարարվել: Նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունը՝ հետագայում հիմնախնդիրը խաղաղ ուղով կարգավորելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր ձևաչափով նմանատիպ հանդիպումների մասին: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած: Սպանվել է 4 խաղաղ բնակիչ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |