ՌԴ-ն ու Ղազախստանն առաջարկում են Երևանից Մոսկվա տեղափոխել ԵՏՄ վեհաժողովը![]() 5 ապրիլի 2016 - 22:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան տեղի կունենա նախկինում հայտարարված ժամանակին՝ ապրիլի 7-ին, հաջորդ օրը նա կմեկնի Ադրբեջան: Այդ մասին է հայտարարել ՏԱՍՍ գործակալությանը Մեդվեդևի խոսնակ Նատալյա Տիմակովան, մեկնաբանելով ՌԴ վարչապետի երևանյան այցի կասեցման մասին լուերը: Միաժամանակ նա, սակայն, հայտարարել է, որ Դմիտրի Մեդվեդևը «տեղյակ կպահի իր կոլեգային (ՀՀ վարչապետին – խմբ.), որ Ռուսաստանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, պատրաստ է համաձայնվել Ղազախստանի առաջարկին՝ Երևանից Մոսկվա տեղափոխել ԵՏՄ վեհաժողովը», - ասել է Տիմակովան: ԵՏՄ վեհաժողովը պիտի կայանար Երևանում ապրիլի 8-ին: Մեդվեդևը, սակայն, փաստացի լինելու է Բաքվում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |