ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է հանցագործություններ կատարած ադրբեջանցիների դիերի լուսանկարները![]() 6 ապրիլի 2016 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության նախարարությունն ապրիլի 6-ին հրապարակել է հերթական լուսանկարները, որոնցում երևում են հակառակորդի զինվորների դիերը: Հաղարդագրության մեջ նշվում է, որ սպանվել են ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ հանցագործություններ կատարած մարդասպանները: «Նրանք հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին», - նշված է հաղորդագրության մեջ: Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: ԼՂՀ ՊՆ պաշտոնական տվյալներով՝ Ապրիլի լույս 2-ի գիշերվանից ապրիլի 5-ը ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի հետ մարտերում զոհվել է Պաշտպանության բանակի 29 զինծառայող, 101-ը վիրավորվել է, ևս 28-ն անհետ կորած է: Զոհվածներից 7-ը ու վիրավորներից 20-ը սպա ու ենթասպա են, 20 զոհված ու 81 վիրավոր՝ սերժանտ, պայմանագրային ու շարքային: Հայկական կողմը կորցրել է 14 տանկ: Խոցվել է 26 ադրբեջանական տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», 1 ինժեներական մեքենա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |