Կարմիր խաչ. Սպանվածների և անհետ կորածների հարցով սպասում ենք ԼՂ հիմնախնդրի կողմերի քայլերին![]() 6 ապրիլի 2016 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը լրացուցիչ պատվիրակներ է ուղարկել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Զառա Ամատունին: Կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակում սովորաբար աշխատում է 15 մարդ, այս օրերին ԼՂՀ է ուղարկվել ևս երեք պատվիրակ, որից մեկը իրավաբժշկական փորձագետ է: Ամատունու խոսքով, անհրաժեշտության դեպքում նրանց թիվը կավելացվի: Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ են ուղարկվել բժշկական փաթեթներ, գրում է Panorama.am-ը: «Այս պահին որևէ նորություն չունենք, քանի որ սպասում ենք իշխանությունների կողմից քայլերի, որպեսզի կարողանանք զբաղվել այն հարցերով, որոնք վերաբերում են սպանված զինվորների կամ անհայտ կորածներին: Այս պահին որևէ նորություն չունենք»,- ասել է նա: Ամատունին նշել է, որ իրենց ձեռքի տակ, բացի պաշտոնապես հրապարակված տվյալներից, այլ տեղեկություններ չկան. «Մենք հետևում ենք իրավիճակին, միայն կողմերից հաստատում ստանալու դեպքում կարող ենք գործել: Առայժմ կողմերից ոչ մեկից հաստատում չենք ստացել»: Ավելի վաղ ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը հայտարարել էր. «Մենք պատրաստ ենք աջակցել և սատարել հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալ որպես չեզոք միջնորդ: Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության և շինությունների պաշտպանվածությունը»: Ապրիլի լույս 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով: Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների 4 օր տևած թեժ մարտերում ոչնչացվել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնություն՝ բանակցային գործընթաց անցկացնելու համար: ԼՂՀ վարչապետի խոսնակ. Ադրբեջանցիների դիակների հանձնման հարցով կապի մեջ ենք Կարմիր Խաչի հետ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |