ԼՂՀ-ում ապրիլի 2-ից 5-ը ներառյալ ձայնային և sms կապի ծառայությունների հաշիվները կզրոյացվեն![]() 6 ապրիլի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղ Տելեկոմը» տեղեկացնում է, որ ապրիլի 2-ից 5-ը ներառյալ ձայնային և SMS կապի ծառայությունների համար բոլոր հետվճարային, ֆիքսված անլար և ֆիքսված հեռախոսակապի համար հաշիվները կզրոյացվեն: Կանխավճարային բաժանորդների համար՝ նշված ժամանակահատվածում կատարված վերալիցքավորման գումարները կփոխանցվեն բաժանորդի հաշվեկշռին: Զրոյացումը վերաբերում է ԼՂՀ-ից բոլոր ուղղություններով կատարված զանգերին: Նաև «Ղարաբաղ Տելեկոմը» անվճար կվերամիացնի բոլոր ձայնային ծառայությունները, որոնք վճարման վերջնժամկետը խախտելու պատճառով կասեցվել էին մինչև 2016-ի ապրիլի 30-ը: Ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ րոպե սակագինը: Մինչ ապրիլի 2-ը ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի արժեքը 45 դրամ էր:374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Բոլոր ելքային SMS-հաղորդագրությունների սակագինը նույնպես կազմում է 5 դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կազմում է 5 դրամ 1 րոպեի համար: ՏՏ-ոլորտը հիմնադրամ է ստեղծում՝ աջակցելու տեխնոլոգիական վերազինմանն ու կիբեռանվտանգության համակարգին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |