Պուտինը չեղարկել է Ուզբեկստանի $890 մլն պարտքը![]() 6 ապրիլի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է համաձայնագրի վավերացումը, որով Ռուսաստանը չեղարկում է Ուզբեկստանի պարտքի 97 տոկոսը: Ըստ փաստաթղթի, Ռուսաստանը ներում է Ուզբեկստանին 890 մլն դոլարի պարտքը, սակայն Տաշքենդը պարտավոր է մարել մնացորդը` 25 մլն դոլարը: Օրինագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Ուզբեկստանի պարտքն, ըստ ռուսական կողմի, կազմում է 890 մլն դոլար, որից 390 միլիոնը` տոկոսներն են: Սակայն, Ուզբեկստանի կառավարությունը ճանաչում էր միայն 43 մլն դոլար պարտքը, ավելին` հավակնում էր ԽՍՀՄ ադամանդի ֆոնդի իր մասնաբաժնին: Պարտքի մարման մասին համաձայնագրով նախատեսվում է, որ Տաշքենդը հրաժարվում է ԽՍՀՄ կառույցներին բոլոր հավակնություններից: Սա առաջին պետական պարտքը չէ, որ չեղարկում է Ռուսաստանը վերջին տարիներին: 2014-ին ՌԴ-ն սկզբից չեղարկեց Հյուսիսային Կորեայի 11 մլրդ դոլար կազմող պարտքը, հետո` Կուբայի 31 մլրդ դոլարի պարտքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |