Օհանյան. Զոհված զինվորների ընտանիքներին աջակցություն է հատկացվում![]() 6 ապրիլի 2016 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Զոհված զինվորների հուղարկավորության համար ընտանիքներին աջակցություն է հատկացվում օրենսդրական փաթեթի շրջանակում: Այս մասին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, թե Կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում ռազմական գործողություններում վիրավորվածներին ու զոհված զինվորների ընտանիքներին աջակցելու համար: «Մեր ուշադրության կենտրոնում են զոհվածների ընտանիքները: Գոյություն ունեցող կարգերի ու օրենսդրական փաթեթի շրջանակում հատկացնում ենք հնարավոր աջակցություն, ինչպես հուղարկավորության համար, այնպես էլ գերեզմանաքարերի ու գերեզմանի բարեկարգման հարցում: Եվ ԼՂՀ, և ՀՀ ՊՆ-ն առանձին աջակցություն ենք ցուցաբերում», - ասել է Օհանյանը: Նախարարն, անդրադառնալով վիրավոր զինվորներին աջակցություն ցուցաբերելու հարցին, նշել է. «Առաջին հերթին աշխատում ենք նրանց արագ ոտքի կանգնեցնել, բուժումը կազմակերպել: Եթե այստեղ ստացվում է, ապա ՀՀ-ում են բուժվում, եթե չստացվի, ապա օրենքի շրջանակում կկազմակերպենք բուժումն արտերկրում ըստ հնարավորության», - պարզաբանել է Օհանյանը: Նրա խոսքով՝ 2015-ի հուլիսին համապատասխան որոշում է ընդունվել ու տրամադրվող բոլոր օգնությունը կրկնապատկվել է: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: ՀՀ պաշտպանության նախարար. Թալիշն ու Նոր Սեյսուլանը ՊԲ վերահսկողության տակ են ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |