Բաբայան. Ադրբեջանի պես հարևանի պարագայում բանակն ամեն վայրկյան պատրաստ է ամենավատ զարգացումների 6 ապրիլի 2016 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Սահմանին իրավիճակը կայուն է, որոշ վայրերում հակառակորդը խախտում է կրակի դադարեցման ռեժիմը, բայց ընդհանուր առմամբ նորմալ է: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով շփման գծում տիրող ներկայիս իրավիճակին, հայտնում է Tert.am-ը: Նա կրկին հավաստիացրել է, որ ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանված է և որևէ բան չի փոխվել: Ինչ վերաբերում է մտահոգությանը, որ Ադրբեջանն այս դադարն օգտագործում է ևս մեկ հարձակման պատրաստվելու համար, Բաբայանն ասել է. «Դա ցանկացած պահի պետք է կանխատեսել, բայց մենք ամեն ինչ անելու ենք և այսուհետ ևս ամրապնդելու ենք զինված ուժերը, մեր բանակը, ուժեղացնելու ենք պետությունը, որովհետև նման պահվածքից որևէ մեկն ապահովված չէ, մանավանդ Ադրբեջանի պես հարևանի պարագայում»: Նա նշել է, որ նախևառաջ բանակն է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման, խաղաղության հիմնական գրավականներից մեկը, չնայած միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես ունի կարևոր դերակատարություն այս գործում: Անդրադառնալով Վիեննայում կայացած ՄԽ համանախագահների հանդիպմանը՝ Բաբայանն ասել է, որ ընդհանուր առմամբ գոհ են հանդիպումից, բայց ակնկալում էին ավելի հասցեական և կոշտ դիրքորոշում Ադրբեջանի նկատմամբ: «Բայց կարծում եմ, որ եթե նույնիսկ, հրապարակային նման կարծիք չի հնչել, ապա ոչ հրապարակային խողովակներով Ադրբեջանին, այնուամենայնիվ, կոշտ նկատողություններ կանեն»,- ասել է նա: Ինչ վերաբերում է նրան, թե որքանով էր անսպասելի Ադրբեջանի հարձակումը և հնարավոր չէր արդյոք այն կանխատեսել, Բաբայանն ասել է, որ այն հանկարծակի չի եղել. «Բանակն ամեն օր, ամեն վայրկյան պատրաստ է, 24 ժամ իրականացնում է շփման գիծը վերահսկելու իր պարտքը, ամեն վայրկյան պատրաստ է ամենավատ զարգացումների»: Նա նշել, որ Ադրբեջանը, ըստ երևույթին, պլանավորում էր շատ կարճ ժամանակում ոչնչացնել հայկական հիմնական ուժերը և գրավել ամբողջ Ղարաբաղը, սակայն ձախողվեց: Դավիթ Բաբայանը շեշտել է, որ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման պայմանագիրը կնքվել է 1994 թվականին, իսկ Ադրբեջանը խախտել է այն և անհրաժեշտ է եղել նոր պայմանավորվածություն՝ նախկին պայմանագիրը հարգելու համար: «Այսինքն՝ հրադադարի ռեժիմը վերականգնվել է, ոչ թե նոր բան է փոխվել»,- հավելել է նա: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |