ՊԲ նոր տվյալները. 32 զոհ, 121 վիրավոր, 25 անհետ կորած 6 ապրիլի 2016 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 2-ի գիշերվանից Արցախի Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտերում զոհվել է 32 հայ զինծառայող, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած է: Այդ մասին է հայտարարել Ստեփանակերում ճեպազրույցի ժամանակ ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը: Նա հայտնել է նաև, որ ապրիլի 6-ի ընթացքում կրակի դադարեցման ռեժիմը մի քանի անգամ խախտվել է: Զոհերի քանակի աճը կապված է անհետ կորածների ցուցակի ճշգրտման հետ: Մեկնաբանելով Քարվաճառում 2 զինծառայողի զոհվելու հետ կապված միջադեպը, Առուստամյանն ասաց, որ ծառայողական քննություն է տարվում՝ պարզելու բոլոր մանրամասները: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Կարդացեք նաև. ՊՆ-ն հրապարակել է ևս մի քանի զոհված զինծառայողի անունները Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |