ԵՄ-ն կարող էր իրականացնել Ղարաբաղի խնդրի կարգավորման բազմակողմանի ծրագիրը 9 փետրվարի 2007 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության վերջին հայտարարությունները վկայում են Հարավային Կովկասում նրա ավելի ակտիվ քաղաքականության մասին, «Նեզավիսիմոե վոեննոե օբոզրենիե»-ում լույս տեսած հոդվածում գրում է Նիդերլանդների թագավորական ՌՕՈՒ-ի փոխգնդապետ, Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարսել դե Հաասը: Հոդվածում նաեւ նշվում է, որ «Հայտարարություններից անվտանգության ակտիվ քաղաքականության կարելի է անցնել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռազմական առաքելության տեղակայումից հետո, որը չէր փոխարինի ռուս խաղաղապահներին, այլ դառնար կայունության աջակցության եւ վերակառուցման հավելյալ միջոց: Դա կհամապատասխաներ վրաց իշխանությունների կոչերին` հակամարտության շրջաններում միջազգային խաղաղապահներ տեղակայելու կապակցությամբ:Ռուսաստանը կարող է բողոքարկել մրացակից խաղաղապահ ուժերի տեղակայումը, սակայն նրա համար բարդ կլինի բացեիբաց հակազդել ԵՄ-ի նման առաքելության հաստատմանը, քանի որ Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերությունների մեջ մնալ ԵՄ-ի հետ: Անջատողական շրջաններում ԵՄ-ի հնարավոր առաքելության տեղակայումը պետք է լինի Եվրամիության լայն գործողության մի մաս, որն օգտագործում է իր հատուկ սոցիալ եւ տնտեսական գործիքները կայունության ապահովման համար: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ երկարատեւ բանակցությունների անհաջողությունը` Եվրամիությունը կարող էր համապատասխան կերպ իրականացնել այդ հակամարտության կարգավորման բազմակողմանի ծրագիր: Ռազմական առաքելության տեղակայումը այստեղ եւս, սոցիալ եւ տնտեսական միջոցների հետ մեկ տեղ, կարող էին մոտեցնել քաղաքական կարգավորումը: Կայունացված Հարավային Կովկասը շահավետ կդառնար Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասի տարածքով դեպի Եվրոպա էներգետիկ ներկրումների համար»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |