Զատուլին. Բաքվի առջև պայման էր դրվել, որ ռուսական զենքը չի կիրառվի ղարաբաղյան հակամարտության գոտում![]() 7 ապրիլի 2016 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ Ադրբեջանն է խախտել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը, քանի որ նա շահագրգռված չէ ստատուս քվոյով: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Պոլիտիկա» հաղորդման ժամանակ, հայտնում է Tert.am-ը: Հաղորդման ընթացքում նշվել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին: «Զենքը վաճառվում է ամբողջ աշխարհում և բոլոր երկրների կողմից։ Ադրբեջանը, որքան հիշում եմ, զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից և Իսրայելից: Ինչ վերաբերում է զենքին, որը մատակարարվել է Ադրբեջանին և Հայաստանին՝ իմիջիայլոց, ապա պայմաններից մեկը եղել է այն, որ այդ զենքը չի կիրառվելու (ղարաբաղյան) հակամարտության գոտում»,- ասել է նա։ Զատուլինը հավելել է, որ ակնհայտ է, որ Ադրբեջանն է հարձակվել։ «Այս դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը խախտել է 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը: Զառանցանք է ենթադրությունը, թե Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, որը ձգտում է պահպանել ստատուս քվոն, որովհետև նրանք ստացել են այն ամենը, ինչ ցանկանում էին դեռ 1994 թվականին, կվերացնեն դա սեփական կամքով։ Ադրբեջանը, ընդհակառակը, շահագրգռված չէ ստատուս քվոյով, ցանկանում է այն ոչնչացնել, պաշտոնապես հայտարարում է, որ չի պատրաստվում այն երկար հանդուրժել, հաշտվել, «մենք պատրաստվում ենք ռազմական ուժով և այլն» այդ ամենը նա ասում է»,- ասել է Զատուլինը: «Ինչ վերաբերում է այդ տարածքներին, ապա կան պատմական վկայություններ, այդ տարածաշրջանի հարուստ պատմությունը... Ես չեմ ցանկանում խորանալ դրա մեջ: Ես ասում եմ միայն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով, որովհետև Ադրբեջանի ցանկացած փորձ, օգտագործելով ցանկացած տեսակի զենք, կարող է արդյունքի հանգեցնել միայն բլից-կրիգի դեպքում։ Ադրբեջանի մոտ բլից-կրիգ երբեք չի լինի, դա ակնհայտ է»,- ասել է նա: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |