Ֆրանսիայի Սենատի ներկայացուցիչ. «Հարձակումն անփոփոխ թողեց առաջնագծում ուժերի հարաբերակցությունը» 7 ապրիլի 2016 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեն առանձնահատուկ մտահոգված է Հարավային Կովկասում մի քանի օր տևած նոր բռնկմամբ: Ֆրանսիայում դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, Բիզեն հայտարարել է. «Բոլոր կողմերին մարդկային կորուստներ տված այս հարձակումը ժամանակավոր հանդարտվել է: Այս պահին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը արտակարգ հանդիպումներ է նախաձեռնել հակամարտող կողմերի հետ, պետք է արձանագրել, որ այս հարձակումը, որը ցավոք բազմաթիվ ղարաբաղցի քաղաքացիական զոհեր տվեց, որևէ մեկին ծառայություն չմատուցեց՝ անփոփոխ թողնելով ուժերի հարաբերակցությունը ճակատային գծում»: Բիզեն նաև ընգծում է. «Ղարաբաղցիների համար անկախությունը և հանրապետության հիմնումը ոչ այլ ինչ է, քան խաղաղության մեջ և անվտանգ ապրելու միջոց, իր քաղաքացիներին հարգող, աշխարհին բաց և ապագային միտված ժողովրդավարական պետություն կառուցելու հնարավորություն»: Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է իր պատասխանատվությունը գիտակցի. «Բացի Մինսկի խմբից, անհրաժեշտ է, որ ամբողջ ԵԱՀԿ-ն իրոք իր վրա վերցնի այս հարցը՝ բանակցությունների նոր հիմքեր հաստատելու համար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 20 տարուց ավել է, ինչ ապացուցում է իր կենսունակությունը և վստահելիությունը, վերջինիս ճանաչման և հետևաբար, բանակցությունների սեղանի շուրջ ներկայության հարցը պետք է առաջխաղացում արձանագրի», - ասել է նա, գրում է Panorama.am-ը: Բիզան կարևոր է համարում հիշեցնել, որ «հանդարտեցման կամքը և պատասխանատվության ոգին պետք է գերիշխեն ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ հարևան երկրների, ի մասնավորի՝ Թուրքիայի գործողություններում»: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով Լավրով. ՌԴ-ն ունի առաջարկներ, որոնք համանախագահների հետ միասին ջանում է առավել ակտիվ գործի դնել Բաբայան. ԼՂՀ-ում շտապօգնության մեքենա է խոցվել հակառակորդի կրակից Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |