Լավրով. ԼՂ կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները գործնականում պատրաստ են 7 ապրիլի 2016 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունները գործնականում պատրաստ են: Այդ մասին ապրիլի 7-ին Բաքվում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական ուշադրության կենտրոնում է պահում հարցը, մենք կանոնավոր կերպով հանդիպում ենք նախարարների մակարդակով: Գործնականում բոլոր պայմանավորվածությունները սեղանին են, մենք մոտ ենք համաձայնության հասնելուն»,-ասել է նա: Լավրովը նաև նշել է, որ ՌԴ-ն կոչ է անում միջոցներ ձեռնարկել, թույլ չտալու համար բռնության բռնկումներ Լեռնային Ղարաբաղում: Լավրովը նշել է նաև, որ ՌԴ-ն հուսով է, որ հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում կպահպանվի: «Մենք գոհունակությամբ արձանագրում ենք կրակի դադարեցման փաստը, Երևանում է գտնվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, վաղը նա կլինի Բաքվում: Մենք ձգտում էինք օգնել մեր մերձավոր բարեկամներին պայմանավորվածության հասնել, որը, հուսով ենք, կպահպանվի` հաշվի առնելով, որ կան հայտնի համաձայնությունները, որոնք ընդունվել են դեռ 1990-ականներին և որոնք առնչվում են պարտավորություններին, որոնք անժամկետ են հրադադարի պահպանման առումով»,-ասել է նա: Լավրովը նաև ասել է, որ ՌԴ, Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման կապակցությամբ: «Մենք կարծում ենք, որ իրավիճակը պահանջում է բոլորից ավելի ակտիվ անդրադառնալ նախկինում եղած պայմանավորվածություններին, մշակել շփման գծում վստահության ամրապնդման միջոցներ: Դրանք քննարկվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի կողմից: Հավանաբար, հաշվի առնելով բռնության բռնկումը, կարելի է վերադառնալ այդ թեմային»: «Պետք է ասեմ նաև, որ վստահության ամրապնդումը հակամարտության գոտում ամենևին չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք ջանքերը քաղաքական համապարփակ կարգավորման հասնելու հարցում»,-ասել է նա: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ընթերցեք նաև.Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |