Վ. Օսկանյանը մեկնելու է Գերմանիա Մյունխենի Անվտանգության կոնֆերանսին մասնակցելու համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնելու է Գերմանիա, ուր փետրվարի 10-11-ը կմասնակցի Մյունխենում կայանալիք Անվտանգության քաղաքականության 43-րդ կոնֆերանսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Խորհրդաժողովի շրջանակներում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, մասնավորապես, նախարար Օսկանյանը կհանդիպի ԵՄ նախագահող Գերմանիայի ներկայացուցչի եւ Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլիի հետ: Փետրվարի 11-ին ծրագրված է արտգործնախարարի այցը Քյոլն, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն 2006թ. Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի ընդունած որոշումների իրականացման հարցերը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---