Տարածաշրջանային լաբորատորիա է բացվել Տավուշում. ՀՀ-ում ԱՄՆ-ի ամենամեծ ծրագրերից մեկն է 7 ապրիլի 2016 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիա է բացվել Իջևանում: Մասնակցել ենՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ներկայացուցիչ Լանսբ Բրուքսը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտոնատար այլ անձինք: «ՀՀ-ն բնակչության առողջության պահպանումը համարելով գերակա խնդիր` շարունակաբար և հետևողականորեն զարգացնում է հանրային առողջապահական կարողությունները: Այսօր աշխարհի մեծաթիվ երկրների համար օրակարգային են էկոլոգիական ռիսկերը, արտակարգ իրավիճակները, վաղաժամ հաշմանդամության և մահվան պատճառ հանդիսացող ոչ վարակիչ և նորահայտ վարակիչ հիվանդությունները, համաճարակաբանության երկրամասային տեղաշարժերը և այլ գործոններ», ասել է Արմեն Մուրադյանը` այս համատեքստում կարևորելով լաբորատոր համակարգի դերը, միջազգային ժամանակակից մոտեցումներին համահունչ դրա զարգացման միտումները: «Ես վստահ եմ, որ նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիան, հարմարավետ պայմաններն աշխատանքային նոր լիցք ու ոգևորություն կհաղորդեն կենտրոնի մասնագետներին»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` բոլորի անունից շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալությանը արդյունավետ գործակցության համար: Դեսպան Ռիչարդ Միլսը նշելով, որ այս ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարության հետ գործակցությամբ` Հայաստանում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է` շեշտել է, որ Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիան Կենսաբանության ոլորտում ներգրավմանգործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ-ի) կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում արդիականացվող մի շարք տարածաշրջանային և կենտրոնական լաբորատորիաներից առաջինն է։ «Հաշվի առնելով 21-րդ դարի մարտահրավերները, երբ նոր ի հայտ եկող կենսաբանական սպառնալիքները զգալի ռիսկ են հանդիսանում գլոբալ առողջապահական անվտանգության համար, այս ծրագիրը խիստ կարևոր նշանակություն ունի մեր երկու երկրների համար»,-ընդգծել է դեսպանը: ԿՈՆՀԾ ծրագրի շրջանակում այժմ ավարտում են Գյումրիում նմանատիպ տարածաշրջանային լաբորատորիայի վերանորոգման աշխատանքները, իսկ 2017-ին կավարտի ևս երեք կենտրոնի կառուցումը Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |