ԱԱԾ փոխտնօրեն. ՀՀ-ից գաղտնի տեղեկատվությունը չի փոխանցվում էլեկտրոնային եղանակով 7 ապրիլի 2016 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն էլեկտրոնային եղանակով գաղտնի տեղեկատվություն չի փոխանցում: Այս մասին ասել էԱզգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը ԱԺ-ում ՀՀ կառավարության և Գերմանիայի կառավարությունների միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ: ԱԺ «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Հարությունյանին հարցրել է, թե ինչպե՞ս է գաղտնի տեղեկատվությունը փոխանցվում երկրից երկիր՝ առձե՞ռն, թե՞ էլեկտրոնային եղանակով, որքանո՞վ է այդ գաղտնիությունը պահպանվում: «Էլեկտրոնային եղանակով գաղտնի տեղեկատվությունչի փոխանցվում, մենք ՌԴ-ի հետ ունենք գաղտնագրված նամակագրության կարգ և մենք կարողանում ենք փոխանակել», պատասխանել է ԱԱԾ փոխտնօրենը: Նրա խոսքով, գաղտնի տեղեկատվությունը Հայաստանում պահպանվում է ՀՀ օրենսդրության համաձայն և նման կարգով առաջնորդվում են նաև մյուս երկրները: Պատգամավոր Մհեր Շահգելդյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ խողովակներով է փոխանցվում տեղեկատվությունը, Հարությունյանը պատասխանել է, որ եթե օպերատիվության հարց է առաջանում, ապա իրենք օգտագործում ենդիվանագիտական խողովակները: Իսկ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ներկայացնելիս Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը տեղեկացրել է, որ համաձայնագրի նպատակն է կանոնակարգել Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ռազմական կամ այլ գործակցության ընթացքում փոխանակվող կամ այդպիսի գործակցության ընթացքում առաջացող գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, դրանց փոխանակման կարգն ու պայմանները, գրում է Panorama.am-ը: Համաձայնագիրը ստորագրվել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: Նման պայմանագիր Հայաստանը կնքել է և եվրոպական երկրների, և ԱՊՀ երկրների հետ: Օրինակ, ստորագրված է համաձայնագիր ՌԴ-ի, Տաջիկստանի, Վրաստանի, Բելառուսի, Սլովակիայի հետ, իսկ նման ըհամաձայնագիր կնքելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում Կիպրոսի, Բուլղարիայի Լեհաստանի և Չեխիայի Հնարապետության հետ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |