Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը կքննարկվի Կիեւում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում 9 փետրվարի 2007 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը կքննարկվի Կիեւում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում, այլ ոչ թե ձմեռային: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: Ըստ Լենմարկերի, երկրի տարածքային ամբողջականության հետ մեկտեղ, պետք է հաշվի առնվեն հակամարտության գոտիներում բնակվող բոլոր էթնիկ խմբերի ինքնորոշման իրավունքը: «Ուստի կողմերը պետք է նախապատրաստեն իրենց երկրների հասարակությանը համատեղ բնակության»,-ասել է նա: Գորան Լենմարկերի կարծիքով, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը հարեւաններ են, «նրանք դատապարտված են համատեղ բնակության»: Այդ տեսակետից այդ գործոնը մեծ նշանակություն ունի հակամարտության լուծման համար: «Հակամարտության լուծման հարցում պետք է կիրառվի համատեղ բնակության սկզբունքը, եւ դա պետք է որպես հիմք վերցվի բանակցային գործընթացի համար»,-ասել է Լենմարկերը: Նշելով փոխզիջման կարեւորությունը հակամարտության լուծման համար, Լենմարկերն ասել է, որ «միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաեւ Մինսկի խումբը, բազմիցս կոչ են արել կողմերին փոխզիջման»: «Հակամարտությունը կարելի է վերջնականապես լուծել միայն փոխզիջումների ճանապարհով»,-ասել է Լենմարկերը, եւ լավատեսություն հայտնելով հակամարտության լուծման վերաբերյալ, չնայած կողմերի միջեւ առկա խնդիրներին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |