Հայաստանը շանտաժի չի ենթարկվի ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում10 փետրվարի 2007 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար Երեւանին առաջադրվող նախապայմաններն անընդունելի են Հայաստանի համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքերով, Հայաստանը շանտաժի չի ենթարկվի ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Ինչ վերաբերում է այն բանին, որ Հայաստանը չի մասնակցում Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու նախագծին, ապա Իսագուլյանը չի կարծում, թե վերոնշյալ դիրքորոշումն այնպիսի էական վնաս կարող է հասցնել երկրի տնտեսությանը, ինչի հույսն ունեն Ադրբեջանն ու Թուրքիան: «Հայաստանին որոշ չափով մտահոգում է Վրաստանը, սակայն նրա դիրքորոշումը Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման հարցում դա վրացական ղեկավարության ներքին գործն է»,-նշել է Իսագուլյանը: Միեւնույն ժամանակ ՀՀ նախագահի խորհրդականը հիշեցրել է, որ նման մտավախություններ առաջացան նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման մեկնարկի ժամանակ: «Սակայն, ինչպես տեսնում եք, նավթամուղի գործարկումից քիչ բան է փոխվել: Ցանկացած դեպքում, իրավիճակը տարածաշրջանում մնում է մեր սեւեռուն ուշադրության կենտրոնում»,-ընդգծել է Իսագուլյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |