ԶԼՄ. Կիրառվել են ԱԹՍ-ներ, որոնց՝ ադրբեջանական զինանոցում առկայության մասին հայտնի չէր

ԶԼՄ.  Կիրառվել են ԱԹՍ-ներ, որոնց՝ ադրբեջանական զինանոցում առկայության մասին հայտնի չէր

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գոտում սրված հակամարտությունն ու զինված գործողությունները բացահայտել են Ադրբեջանի արսենալում իսրայելական ԱԹՍ-ների առկայությունը, որը, մինչ այդ գաղտնի էր պահվում։ Այս մասին գրում է Eurasianet.org կայքը։

Նշվում է, որ այդ տեսակի սարքը որոշ շրջանակում կոչվում է «Կամիկաձե», որովհետև այն ինքն իրենով ռումբ է, և թիրախին հարվածելուն պես, ոչնչանում է։ Հայկական մամուլի տվյալներով հենց այդ սարքն է օգտագործվել ապրիլի 4-ին՝ կամավորներ տեղափոխող ավտոբուսը խոցելու գործում։

Ընդգծվում է, որ մեկ այլ դեպքում ԼՂՀ ՊԲ-ն նկարներ էր հրապարկել, որտեղ երևում էր, որ ադրբեջանական կողմը ապրիլի 2-ին գործի էր դրել ThunderB տեսակի ԱԹՍ։ Երրորդ դեպքում էլ ադրբեջանական կողմը պնդում էր, որ իրենց ԶՈՒ-ն օգտագործել է իսրայելական արտադրության հրթիռներ։ Կայքի փոխանցմամբ՝ այս զինատեսակներից ոչ մեկը նախկինում չէր հրապարակվել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, գրում է Aravot.am-ը։

Աղբյուրը նշում է նաև, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական գործակցությունը բավականին մեծ ուշադրություն է գրավում, մանավանդ, եթե հաշվի առնվի 2012-ին այդ երկու երկրի միջև ստորագրված 1.6 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիրը։ Ուշագրավ է սակայն, որ աղբյուրի հիշատակած 2012-ի Իսրայելի և Ադրբեջանի միջև ստորագրված պայմանագրով Ադրբեջանը, ընդհանուր 1.6 մլրդ արժողությամբ գնել էր հենց ԱԹՍ սարքեր և ՀՕՊ պաշտպանության համակարգեր։

2004-ին այդ երկու երկրի միջև պայմանագիր է կնքվել՝ Ադրբեջան իսրայելական զենք մատակարարելու մասին, որը արտադրվում էր Թուրքիայում։ 2009-ից սկսած Ադրբեջանը ԱԹՍ է արտադրում։ 2012-ի Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեցին, երբ Ադրբեջանում բացահայտվեց և ձերբակալվեց ահաբեկիչների մի խումբ։ Ադրբեջանի տվյալներով՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչություն կազմակերպել այդ երկրում հավատարմագրված Իսրայելի դիվանագետների և հրեա հասարակական ու քաղաքական գործիչների դեմ։ Նշվում էր, որ այդ խմբի զինման հետևում կանգնած էր Իրանը։ Այս գործի բացահայտումից հետո Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունները նոր բնույթ ստացան, որն էլ արտացոլվեց 2012-ին երկու երկրի միջև կնքված ռազմական պայմանագրի տեսքով։

Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---