Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերին ՀՀ-ն կներկայացնի 4 շախմատիստ![]() 8 ապրիլի 2016 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերին Հայաստանը կներկայանա 4 շախմատիստով: Տղաների պայքարում Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը ու Հովհաննես Գաբուզյանը և միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ աղջիկների պայքարում ՀՀ-ն ներկայացնելու է 2016-ի Հայաստանի կանանց չեմպիոն Մարիա Գևորգյանը: Բացի անհատական պայքարից, ընթանալու է նաև թիմային հաշվարկ: Շախմատի Համաշխարհային ուսանողական խաղերը կանցկացվեն ապրիլի 9-15-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |