ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Օբամային հրաժարվել Բաքվին ռազմական օգնություն տրամադրելուց 8 ապրիլի 2016 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնաժողովը նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով համապատասխան քայլեր ձեռնարկել 1994 թ. հրադադարի մասին պայմանագրից հետո Ադրբեջանի լայնածավալ հարձակման կապակցությամբ, գրում է «Ասպարեզը»: «Կոչ ենք անում Ձեզ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան, կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը, տրամադրել Լեռնային Ղարաբաղին արտակարգ իրավիճակներում նախատեսված օգնություն, Պետդեպի փաստահավաք առաքելություն գործուղել` գնահատելու համար ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերածությունների վերականգնման աշխատանքերը»,-ասվում է նամակում: Կոնգրեսականները նշել են, որ Ադրբեջանի հարձակումները վկայում են Ալիևի ագրեսիվ քաղաքականության մասին: Նրանք ԱՄՆ իշխանությունների ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ վերջին հարձակման մասին որոշումը Ալիևը կայացրել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից մի քանի ժամ անց: Մինչդեռ ԱՄՆ պաշտոնյաները «բացահայտ կոչ էին արել շարունակել խաղաղ գործընթացը, գտնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ոչ ուժային միջոցներ»: «Մենք կոչ ենք անում Ձեզ հրաժարվել ԱՄՆ գործող քաղաքական գծից, որը հավասարության կեղծ նշան է դնում: Հետագա հարձակումներն ու ապակայունացումը կանխելու նպատակով կոչ ենք անում դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին և, հավատարիմ մնալով ամերիկյան արժեքներին, առաջին օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ինչպես նաև երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել»,-ասվում է նամակում, հայտնում է Armenia Today-ը: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել հայկական դիրքերն ու բնակավայրերը, այդ թվում ծանր զինատեսակներից: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավորվ: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |