Թուրքիան կարող է փոխել կողմնորոշումը դեպի Ռուսաստան10 փետրվարի 2007 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Թուրքական կառավարության հայտարարություններն ԱՄՆ հասցեին Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի հնարավոր ընդունման կապակցությամբ հազիվ թե Թուրքիայի համար ցանկալի արդյունք ունենան»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի ակտիվացումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին հնարավոր ընդունմանը հակազդելու գործում կարող է արդյունքի չհանգեցնել: «Ես կարծում եմ, որ նման բանաձեւի ընդունումը մեծապես հավանական է: Այդ դեպքում Թուրքիան կարող է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ առավել սերտ համագործակցություն հաստատելու համար: Մենք շատ ուշադիր հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը, սակայն չեմ կարծում, որ այդ շրջադարձը կարող է լուրջ սպառնալիք հանդիսանալ մեր անվտանգության համար: Այնուամենայնիվ, ցանկացած փոփոխություն տարածաշրջանում կարող է անդրադառնալ Հայաստանի վրա»,-ընդգծել է Իսագուլյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |