ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. Ղարաբաղյան հակամարտության կողմերն ուղիղ բանակցություններ պետք է սկսեն 8 ապրիլի 2016 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հարկավոր է համոզել ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղիղ բանակցություններ սկսել, չնայած, որ ֆոնը դրա համար հիմա այնքան էլ լավը չէ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվա-Վիեննա հեռուստակամրջի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հիմա դժվար է խոսել ինչ-որ հեռանկարների մասին: Հիմա ամենագլխավորը հրադադարը պահպանելն է, կարևոր է նաև համոզել կողմերին երկխոսություն սկսել, թեև, ինչպես Երևանում նշեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, անշուշտ, ֆոնն այդպիսի խոսակցության համար լավագույնը չէ: Սակայն, այնուամենայնիվ, ամենածանր տարիներին, 90-ականներին, երբ, ըստ էության, դա լայնածավալ առճակատում էր, հաջողվեց պայմանավորվել որոշ սկզբունքների մասին, որոնք թույլ տվեցին սկսել Մինսկի գործընթացը և մեխանիզմներ ստեղծել շփման գծում հրադադարի պահպանման համար»,-ասել է Լուկաշևիչը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |