Պուտինը քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՌԴ ԱԽ-ում 8 ապրիլի 2016 - 16:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱԽ-ում քննարկել է իրավիճակի կարգավորումը Լեռնային Ղարաբաղում այն ջանքերի համատեքստում, որ ձեռնարկում է ռուսական կողմը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա, հանդիպմանը մասնակցել են ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը և այլոք: «Խորհրդակցության ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն այն ջանքերի համատեքստում, որոնք այս օրերին ձեռնարկում է ռուսական կողմը: Շոշափվել են նաև ներռուսական և միջազգային օրակարգի հարցեր»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ընթերցեք նաև. ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. Ղարաբաղյան հակամարտության կողմերն ուղիղ բանակցություններ պետք է սկսեն Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |