Վ.Օսկանյան. Գլոբալիզացիան կարող է ձեռքբերում դառնալ Հայաստանի համար10 փետրվարի 2007 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է տուրք տա հակագլոբալիստական հովերին, քանի որ, հաշվի առնելով հանրապետության չափերն ու հնարավորությունները, դա բոլորովին իմաստ չունի, «Կենտրոն» հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, փոքր Հայաստանը եւ մեծ հայկական սփյուռքը պետք է օգտագործեն այն հնարավորությունները, որ տալիս է գլոբալիզացիան: Եթե պաշտոնական Երեւանը կարողանա խելամտորեն կիրառել այդ հնարավորությունները, ապա գլոբալիզացիան կարող է ձեռքբերում դառնալ Հայաստանի համար: Եթե հանրապետությունը չօգտվի գլոբալիզացիայի ընձեռած հնարավորություններից, ապա կարող է վերածվել մի պետության, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Ինչպես նշել է ՀՀ արտգործնախարարը, գլոբալիզացիան իր հերթին նոր խնդիրներ է դնում պետության առջեւ, որն էլ, իր հերթին, մեծ դեր է կատարում այդ գործընթացներում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Նիկոլյանին Նիկոլյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների հետ Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը |