Եվրամիությունը ճնշում է գործադրում Սերբիայի վրա Կոսովոյի հարցում10 փետրվարի 2007 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի եւ վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի հետ հանդիպմանը ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը եւ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Մյուլեր Շտեյնմայերը առաջարկել են «դրական» վերաբերվել Կոսովոյի խնդրի կարգավորման ՄԱԿ-ի ծրագրին եւ ավելի արագ ձեւավորել նոր կառավարությունը: Ինչպես հաղորդում է AFP-ն, ԵՄ Եռյակը կոչ է արել սերբական իշխանություններին ջանքեր գործադրել խնդրի վերջնական լուծման համար եւ երաշխավորել Կոսովոյի նոր կարգավիճակը, «գրեթե 8-ամյա պատերազմից հետո»: «Չափազանց կարեւոր է, որպեսզի սերբերը կառուցողական, դրական եւ ժամանակին պատասխան տան ՄԱԿ-ի առաջարկին»,-ընդգծել է Խավյեր Սոլանան: Իր հերթին Ֆրանկ-Մյուլեր Շտեյնմայերը նկատել է, որ Եվրամիությունը հուսով է, որ «վճռականություն կցուցաբերվի Կոսովոյի համար այս դժվար հարցում: Շատ կարեւոր է, որ համաձայնագիրը կայունություն բերի Բալկաններ»: Իր հերթին Բելգրադը եւ բոլոր սերբերը գտնում են, որ Կոսովոն սերբական ազգային պատմության, մշակույթի եւ քրիստոնեության մի մասն է: «Մեզ մի քիչ ժամանակ է պետք ձեւավորելու համար խորհրդարանը եւ նրան անհրաժեշտ լիազորություններով օժտելու համար»,-ասել է վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան, Կոսովոյի անկախության ամենախիստ հակառակորդներից մեկը: Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի խոսքերով, Կոսովոյի անկախությունն «անընդունելի է», սակայն մեզ պարտավորեցնում են շարունակել բանակցությունները եւ համոզում, թե Ախտիսաարիի ծրագիրը կարող է փոփոխության ենթարկվել»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |