ԼՂՀ վարչապետի խոսնակ. Թալիշի և Մատաղիսի տարհանված բնակիչներն օգնություն են ստանում![]() 8 ապրիլի 2016 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչներին: «Քանի որ շատերին է հետաքրքրում այս թեման, տեղեկացնեմ, որ կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետևանքով հատկապես Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին: Ըստ կարիքի՝ ցուցաբերվում է համապատասխան օժանդակություն»,- գրել է Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում: Նա տեղեկացրել է, որ մասնավորապես, տասնյակ ընտանիքներ ապահովվել են կացարանով, իսկ շատ ընտանիքների պարբերաբար սնունդ է մատակարարվում: Բացի դրանից, տարհանված քաղաքացիների համար Ստեփանակերտի սննդի օբյեկտներից մեկում անվճար սնունդ է պատրաստվում, և բոլոր ցանկացողներն ամեն օր օգտվում են այդ հնարավորությունից: Կենցաղային իրերի և հագուստի հարցում էլ է օգնություն տրամադրվում բոլոր կարիքավորներին օպերատիվ շտաբի կողմից: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 6-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում՝ ռազմական գործողությունների հետևանքներին ծանոթանալու նպատակով: Գործադիր իշխանության ղեկավարը Մարտակերտ քաղաքում և Մատաղիս ուԹալիշ գյուղերում ծանոթացել է ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծության հետևանքներին, ինչպես նաև՝ հանդիպել տեղի բնակիչների հետ: Նա հայտնել է,որՄարտակերտում հնարավոր սեղմ ժամկետներում կսկսվեն վերականգնման աշխատանքները: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |