Արցախի համար 3 օրում $2 մլն է հանգանակվել. Գումարը կուղղվի բացառապես զենքին![]() 8 ապրիլի 2016 - 22:12 AMT PanARMENIAN.Net - Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամրը օրօրի համալրվում է, և այն ուղղվելու է բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը: Այդ մասին է գրել ֆեյսբուքյան իր էջում Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: «Ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու», մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու: Մենք այլընտրանք չունենք, ինքներս պիտի հոգանք մեր պաշտպանությունը: Նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական և նյութական ռեսուրսներ` կկարողնանք խնայել մեր զինվորների կյանքը», - ասել է նա: Ընդհանուր առմամբ, հավաքվել է 891.583.119 դրամ, 63.707 դոլար, 1938 եվրո, 11.238.600 ռուբլի: Ընթացիկ փոխարժեքերով գումարը կազմում է համարյա $2.1 մլն: Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին` Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ). Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար). Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո). Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |