Դեպի ԼՂ ճանապարհին արագությունը ստիպված գերազանցելու համար տուգանքները կարող են վերանայվել 9 ապրիլի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրացման հետ կապված` Արցախ մեկնելու ճանապարհին անհրաժեշտաբար արագությունը գերազանցած վարորդներին հասնող տուգանքները հնարավոր է` վերանայվեն: Այս մասին հայտնել է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը: «ՀՀ-ից ԼՂՀ ուղղությամբ մեկնող պետական, հասարակական գործառույթներ իրականացնող անձանց տրանսպորտային միջոցները պարտադիր ուղեկցվում են ՃՈ վերակարգերի կողմից: Միաժամանակ, ՃՈ իրավասու ստորաբաժանումներին հրահանգավորվել է մանրամասն ստուգել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հիմքերով վարորդներին վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը` բոլոր այն դեպքերում, երբ տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումներով կայացված վարչական ակտերի դեմ բողոք կներկայացվի` անհրաժեշտաբար արագությունը գերազանցելու հիմքով»,- պարզաբանել է Մալխասյանը, գրում է Aravot.am-ը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 46 զոհ, 122-ը վիրավորվել է, 21-ն անհետ կորած են:: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |