Բողոքի ցույց Ամստերդամում՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի![]() 9 ապրիլի 2016 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակում հարյուրավոր նիդերլանդահայեր բողոքի ցույց անցկացրեցին՝ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի: Դեռ ապրիլի 8-ին Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին էին փոխանցվելԼեռնային Ղարաբաղի դեմ գործադրվող բռնությունների դեպքերով մտահոգությունները, գրում է Aravot.am-ը: Ցույցի մասնակիցները կրում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախահարձակ գործողությունները դատապարտող ցուցապաստառներ, վայրենի մեթոդներով խոշտանգված անմեղ, ծեր ու անպաշտպան մարդկանց, երեխաների ու ավերված բնակավայրերի լուսանկարներ: «Ես եմ Արցախը», «Մենք ենք Արցախը», - վանկարկում էին մասնակիցները: Հնչեցին դատապարտող ելույթներ: Շատ մասնակիցներ ցանկություն են հայտնել գումարով օգնել Ղարաբաղին: Ապրիլի 5-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի է ունեցել «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության հանրահավաքը: Մասնակիցների ձեռքերին կային «Ղարաբաղը մերն է», «Ալիևը խաղաղության թշնամին է» լոզունգներով պաստառներ: Հանրահավաքից հետո երիտասարդները փորձել են ավելի մոտենալ դեսպանատանը, սակայն Փարիզի ոստիկանությունը կենդանի պատ կազմելով և արցունքնաբեր գազ օգտագործելով խոչընդոտեց երիտասարդներին: Ոստիկանների թիվն աճում էր, բողոքի ցույցի մասնակիցները բռնությունից և անախորժություններից խուսափելու համար որոշել են դադարեցնել իրենց երթը դեպի դեսպանատուն: Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց նախատեսված է հանրահավաք անցկացնել նաև ապրիլի 9-ին: Ապրիլի 5-ին բողոքի ցույց են անցկացրել նաև Ավստրիայի հայ ակտիվիստները Վիեննայի Հոֆբուրգի պալատի մոտ, որտեղ տեղի էր ունեցել ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստը: Մոտ 150 մարդ պահանջել է դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Ռիա Նովոստին: Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին բողոքի ցույցով են դիմավորել (թարմացված) Հայ երիտասարդը՝ ընդդեմ Լոնդոնում ադրբեջանցիների բողոքի ցույցի Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |