ԼՂ փոխվարչապետ. Արցախն անցել է առօրյա կյանքին, կապահովենք կամավորների տունդարձը![]() 10 ապրիլի 2016 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած բախումներից հետո Արցախը անցել է իր առօրյա կյանքին: Այդ մասին է գրել ֆեյսբուքյան իր էջում Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Նա նշել է, որ լարվածության օրերին Արցախում էին տարբեր նախաձեռնություններ, կամավորական ջոկատներ, աշխարհազորայիններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական դեմքեր: «Ի սրտե պետք է հայտնեմ շնորհակալությունս Արցախով ապրելու համար»,- ընդգծել է նա: Աղաբեկյանի խոսքերով, հարկավոր է օգնություն`բանակի համար սպառազինություն ձեռք բերեու, վնասված բնակավայրերի բարեկարգման համար: «Բայց վստահ եղեք՝ հայոց բանակը իր տեղում է և մարտունակ, ու մենք արդեն կարող ենք մեր դիրքերն ու զորամասերը ամբողջությամբ հանձնել մեր զինվորներին: Քաղաքացիական կյանքում անելիքները ևս շատ են, իսկ հասարակության մեջ հանգստությունը ապահովելու համար մենք պիտի ապահովենք յուրաքանչյուր կամավորականի տունդարձի ճանապարհը», -շեշտել է Աղաբեկյանը ` խոստանալով նաև մոտ ապագայում հրապարակային խոսել զինված ուժերի մարտունակության վրա բացասական ազդեցություն ունեցող մի կարևոր գործոնի մասին: Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում սկիզբ առած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 49 զոհ ՊԲ-ից, 7 զոհված կամավոր, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Կարացեք նաև. Արցախի համար 3 օրում $2 մլն է հանգանակվել. Գումարը կուղղվի բացառապես զենքին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |