Տրանսկասպից գազատարի նախագիծը ոչ մի կերպ կապված չէ Ղարաբաղյան հարցի հետ12 փետրվարի 2007 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի ԱԳՆ ղեկավարը խոսել է Տրանսկասպից գազատարին Հայաստանի միանալու հեռանկարի մասին, ինչի իրագործման ժամկետների մասին դեռ շատ բարդ է տեղեկանալ: Այս հարցով կարելի է միայն ասել, որ Կասպից ծովի հատակով գազատար անցկացնելու գաղափարը` Ադրբեջան ղազախական գազի տեղափոխման համար, լոբբինգի է ենթարկվում ԱՄՆ վարչակազմի համար, ինչի արգասիք եմ համարում Օսկանյանի հայտարարությունը: Հենց ԱՄՆ մասնակցությամբ են կազմվում տվյալ նախագծի տեխնիկական-տնտեսական հիմնավորումները»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է «Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիկտոր Յակուբյանը:Նրա խոսքերով, Տրանսկասպից գազատարը գլոբալ քաղաքականության հարց է` կապված ինչպես ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի շահերի, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ մի շարք այլ պետությունների շահերի հետ: «Օսկանյանի հայտարարությունը զուտ քաղաքական է, որը պայմանավորված չէ ոչ էներգետիկ բնույթի համապատասխան նախարարների հետ, ոչ էլ, կարծում եմ, «ՀայՌուսգազարդ»-ի` Հայաստանում գազի ներկրման եւ տեղաբաշխման մենաշնորհային ընկերության, ղեկավարության հետ: Ճիշտ է տվյալ նախագիծը ոչ մի կերպ կապված չէ Ղարաբաղյան հարցի հետ, ինչպես դա փորձեւմ էին ներկայացնել ադրբեջանցի մեկնաբանները: Մինչեւ Կասպից ծովի չբաժանված հատակով խողովակի անցկացման մեջ շահագրգռված կողմերը կոտրեն այդ նախագծում չշահագրգռված կողմերի ընդդիմությունը, բավականին շատ ժամանակ կանցնի եւ, հուսով եմ, որ մինչ այդ Ղարաբաղի հանգույցը կքանդվի: Իսկ քանի դեռ այդպիսի բան չկա, Երեւանին կարելի է, սակայն կասկածում եմ, որ պետք է լոբբինգի ենթարկել Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ պայմանագրի ներքո գտնվող միջինասիական գազի հաշվին Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը լցնելու հարցը»,- գտնում է հայ փորձագետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |