Հայաստանն Իսրայելին իր բողոքն է հայտնել` Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առնչությամբ![]() 10 ապրիլի 2016 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը իր բողոքն է արտահայտել Իսրայելին`Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ: Ինչպես հայտնում է Haaretz պարբերականը, բողոքը, մասնավորապես, վերաբերվում է Ադրբեջանին կամիկաձե-անօդաչուների վաճառքին: Դրանցից մեկի` հայկական ավտոբուս խոցելուց հետո զոհվել էր 7 կամավորական: Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանն, ով նաև Իսրայելում ՀՀ դեսպանն է, հանդիպել է ԱԳՆ եվրասիական մասնաճյուղի ղեկավար Դեն Օրիանին` փոխանցելով հայկական կողմի խիստ դժգոհությունը Ադրբեջանին զինելու փաստի վերաբերյալ: 2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր էին կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ: Կարդացեք նաև. Ինչպե՞ս պայքարել մահաբեր անօդաչուների դեմ. ՏՏ ոլորտն առաջարկում է իր մեթոդները ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |