Հայկական կողմին է փոխանցվել զոհված 18 զինծառայողի մարմին![]() 11 ապրիլի 2016 - 01:39 AMT PanARMENIAN.Net - Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին տեղի ունեցած զոհվածների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմը ստացել է 18 զինծառայողի մարմին: Այս մասին, Ա1+ հաղորդմամբ, հայտնել է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: 1 զինծառայողի ճակատագիրը դեռևս անհայտ է: Արցախը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով նույնպես դիակներ է փոխանցել: Չնայած դրանց հանձնմանը, ագրեսիայի մասնակիցների նկատմամբ ԼՂՀ-ում քրեական գործեր են հարուցված: Ավելի վաղ Պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հայկական կողմն ադրբեջանականին փոխանցել է 7 դիակ, ստանալով երկու զինվորի մարմին ու գլխատված զինծառայողի գլուխը: Ապրիլի 8-ից շփման գծում գործում է կրակի դադարեցման ռեժիմ` զոհվածների մարմինների որոնողական աշխատանքների կազմակերպման նպատակով: Ադրբեջնական կողմը պարբերաբար խախտում է ռեժիմը` երբեմն անգամ հրետանի կիրառելով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |