ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցչի առանցքային խնդիրներից մեկն է լինելու ԵՄ-ի ողջ «կշռի» օգտագործումը այդ տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման մեջ ներգրավված միջազգային կազմակերպությունների ջանքերին ավելի արդյունավետ աջակցելու համար: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Քրիսթոֆեր Փաթթենը: «ԵՄ-ն ձգտում է ավելի լավ հասկանալ` ինչպես կարող է օգնել Հարավային Կովկասի առաջընթացի ապահովման գործում: Սերտորեն համագործակցելով տարածաշրջանի երկրների եւ միջազգային կազմակերպությունների հետ` ԵՄ-ը կշարունակի լուծումների որոնումները, որոնք ուղղված կլինեն ինչպես հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, այնպես էլ հետկոնֆլիկտային վերականգնմանը»,- նշել է հանձնակատարը: Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ գործում հիմնական ջանքերը պետք է գործադրեն հենց տարածաշրջանի երկրները:
 Ուշագրավ
---