ԻՊ գրոհայինները վերադարձրել են հսկողությունը Թուրքիայից մատակարարման ուղիների հանդեպ![]() 11 ապրիլի 2016 - 13:48 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերադարձրել են հսկողությունը Ալ Ռաի քաղաքի մեծ մասի նկատմամբ, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին: Այդ մասին հայտնել է Reuters-ը Մարդու իրավունքների սիրիական կազմակերպության տվյալների վրա հղումով: Ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ սիրիացի ապստամբներն ազատագրել են Ալ Ռաին ծայրահեղականներից: Քաղաքը գտնվում է Հալեպի գավառում գրոհայինների հենակետի ճանապարհին և համարվում է բեռների տեղափոխման կարևոր կետ Սիրիայում ԻՊ ծայրահեղականների մատակարարման տեսակետից: Սիրիական բանակն ու աշխարհազորը մի շարք բնակավայրեր են ազատագրել ԻՊ գրոհայիններից: Ապրիլի 3-ին ծայրահեղական իսլամիստներից ազատագրվեց վերջիններիս հենակետը համարվող Էլ Քարյաթեն քաղաքը սիրիական Հոմսում: Մարտի վերջում սիրիական բանակը ռուսական օդուժի օգնությամբ կարողացավ ազատագրել Պալմիրան: Այդ պարտությունը խոշորագույնն է ԻՊ համար վերջին շրջանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |