ՏԱՍՍ. Հարավային Օսեթիան մտադիր է մինչև օգոստոս հանրաքվե անցկացնել՝ ՌԴ-ին միանալու հարցով11 ապրիլի 2016 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հարավային Օսեթիայի իշխանությունները նախատեսում են մինչև 2016-ի օգոստոս հանրաքվե անցկացնել՝ պարզելու համար ցանկանո՞ւմ է արդյոք հասարակությունը, որ Հարավային Օսեթիան միանա Ռուսաստանի Դաշնությանը։ Հարավային Օսեթիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը մեկնաբանել է ՌԴ-ին միանալու մտադրությունը. «Մենք արդեն քննարկում ենք ժամկետները։ Դեռևս չենք կարող հստակ ամսաթիվ նշել, բայց դա տեղի կունենա ոչ հեռու ապագայում՝ նախատեսում ենք օգոստոսին», ՏԱՍՍ-ին հղումով գրում է Aravot.am-ը։ Նախագահի խոսքերով՝ հանրաքվեի կդրվի Հարավային Օսեթիայի Սահմանադրության փոփոխության հարցը, որը հետագայում հնարավորություն կընձեռի դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ այդ պետությանը միանալու խնդրանքով։ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Վրաստանից անջատված Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի կառավարությունների հետ համաձայնությամբ այդ տարածքներում տեղակայված են ռուսական զորքեր: Սուխումում և Ցխինվալում բացվել են ՌԴ դեսպանատներ: Վրացական իշխանություններն ի պատասխան խզել են դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ: Հարավային Օսեթիայի միջազգային իրավական կարգավիճակի հարցը վիճահարույց է: Հարավային Օսեթիայի Հանրապետության անկախությունը 2008-2011թթ. Ռուսաստանից բացի ճանաչել են ՄԱԿ անդամ ևս 4 պետություններ՝ Նիկարագուան, Նաուրուն, Վենեսուելան և Տուվալուն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |