4 օրում Արցախի սպառազինության համար ավելի քան $3.5 մլն է հանգանակվել11 ապրիլի 2016 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8–ի տվյալներով` Արցախի ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է հանգանակվել մոտ 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7,700 հազար եվրո և 13 մլն ռուբլի` ավելի քան $3.5 մլն: Այդ մասին է հայտնում ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը: Ինչպես նախօրոք հայտարարվել է, հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պաշտպանության բանակի հետագա սպառազինմանը: Շտաբը դասակարգում և բաշխում է Արցախ ուղարկված մեծ քանակությամբ պարենային ու իրային ապրանքները նպատակային՝ դրանք ուղարկելով առաջնագիծ և բաժանելով տարահանված բնակիչների միջև: «Շտաբը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր հայրենակիցներին, ովքեր օպերատիվ արձագանքել են օգնության կոչին և իրենց ուժերի ներածին չափով օժանդակություն են ցուցաբերել բանակին ու դժվար կացության մեջ հայտնված արցախահայությանը: Օպերատիվ շտաբը շարունակում է գործել՝ համագործակցելով պաշտպանության բանակի հրամանատարության հետ: Շտաբի կողմից շնորհակալություն է հայտնվում Արցախով ապրող բոլոր հայրենակիցներին և խնդրվում դադարեցնել սննդամթերքի օգնության ցուցաբերումը: Հավաստիացնում ենք, որ առկա են անհրաժեշտ պաշարները ՊԲ-ի և տարահանված բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար», - նշվում է հաղորդագրությունում: Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին` Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ). Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար). Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո). Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի): Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |