Սպանված 95 ադրբեջանցի զինծառայողի ինքնությունը հաստատվել է12 ապրիլի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Բաքվին չի հաջողվում թաքցնել ապրիլի լույս 2-ի գիշերվանից Արցախում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինուժի միջև ծավալված մարտերում կորուստների թիվը: Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը կորցրել է մարտերում 31 զինծառայող: Բեռլինում գործող Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտը, որը ղեկավարում է Բաքվի բռնաճնշումներից փախած ադրբեջանցի փորձագետ Ջասուր Սումերինլին, ապրիլի 12-ն հրապարակել է ադրբեջանական զոհերի մասին թարմացված տվյլաներ, համաձայն որոնց՝ հայտնի է մարտական գործողությունների ընթացքում սպանված 95, զինծառայողի անուն: Նրանցից 51-ը ժամկետային է, 22 հոգին՝ սպա, 11-ը՝ ենթասպա, 11-ը՝ պայմանագրային: Բացի այդ, 39 զինծառայող վիրավորվել է (Բաքուն վիրավորների մասին տվյալներ առհասարակ չի հաղորդում): Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |