Թուրքիան գնդակոծել է սիրիական զորքերի դիրքերը Լաթաքիայում12 ապրիլի 2016 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքական հրետանին գնդակոծել է սիրիական զորքերի դիրքերը Լաթաքիայում, ասվում է Սիրիայում հակամարատ կողմերի հաշտեցման կենտրոնի տեղեկատու հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում: «Հերթական անգամ Սիրիայի տարածքը գնդակոծության է ենթարկվել Թուրքիայի զինված ուժերի կողմից: Ապրիլի 10-ին 8.30-ից 9.20-ը Մեթիշլի բնակավայրի մոտ թուրքական հրետանին գնդակոծել է կառավարական զորքերի դիրքերը Լաթաքիա գավառում: 13:00-ին այդ նույն կրակակետերից հրետանային հարված է հասցվել Գեբելի բնակավայրին»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերադարձրել են հսկողությունը Ալ Ռաի քաղաքի մեծ մասի նկատմամբ, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին: Քաղաքը գտնվում է Հալեպի գավառում գրոհայինների հենակետի ճանապարհին և համարվում է բեռների տեղափոխման կարևոր կետ Սիրիայում ԻՊ ծայրահեղականների մատակարարման տեսակետից: Սիրիայում հրադադարի ռեժիմ է հաստատվել փետրվարի 27-ից:Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Այն չի տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: Սիրիական բանակն ու աշխարհազորը մի շարք բնակավայրեր են ազատագրել ԻՊ գրոհայիններից: Ապրիլի 3-ին ծայրահեղական իսլամիստներից ազատագրվեց վերջիններիս հենակետը համարվող Էլ Քարյաթեն քաղաքը սիրիական Հոմսում: Մարտի վերջում սիրիական բանակը ռուսական օդուժի օգնությամբ կարողացավ ազատագրել Պալմիրան: Այդ պարտությունը խոշորագույնն է ԻՊ համար վերջին շրջանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |