Լոս Անջելեսի խորհրդի անդամները ԼՂ-ում խաղաղությանն ուղղված ակցիա կանցկացնեն![]() 12 ապրիլի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ի պատասխան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բնակավայրերի վերջին ռմբակոծումների` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ու մի շարք այլ պաշտոնյաներ միացել են բոլոր նրանց, ովքեր դատապարտել են Բաքվի` վերջին մի քանի օրվա ընթացքում անմեղ մարդկանց կյանքեր խլած ագրեսիվ գործողությունները: Քաղաքային խորհրդի անդամները տեղի հայ համայնքի ընկերակցությամբ ապրիլի 12-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ ակցիա կիրականացնեն հանուն Արցախի խաղաղության, Asbarez.com-ին հղումով գրում է Tert.am-ը։ «ԱՄՆ-ի կառավարությունը պետք է օգտագործի իր ազդեցությունն ու այդ կարևոր տարածաշրջանում ապահովի կայունությունը»,- ասել է Փոլ Կրեկորյանը։ Ապրիլի 8-ին Լոս Անջելեսի հայությունը հավաքվել էր Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույցով՝ ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 95 հոգու զոհվելու, 39 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |