3 հայ բռնցքամարտիկ՝ Թուրքիայում վարկանիշային մրցաշարի 1/4 եզրափակչում![]() 12 ապրիլի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհանիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ Բաչկովն առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը նույնպես հաղթանակ է տոնել` առավելության հասնելով լեհ Յոժվիկ Մաչելայի նկատմամբ: 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակչում է: Քառորդ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին: Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը տեղեկացրել է, որ հավաքականին ուղեկցում են անվտանգության 4-5 աշխատակից: «Ամեն ինչ կարգին է: Ինչ վերաբերում է մեր մարզահագուստին, որի վրա գրված է Armenian Boxing Team, մեզ ասացին, անվտանգությունից ելնելով, այդ մարզահագուստով քաղաքում չքայլենք: Մրցավայրում և մարզումների ժամանակ կարող ենք հանգիստ կրել դրանք: Բացի այդ, մեզ ուղեկցում են անվտանգության 4-5 աշխատակից: Նրանք հյուրանոցի առաջին հարկում են և եթե գնում ենք դուրս, խանութ կամ պարզապես զբոսանքի, նրանք մեզ ուղեկցում են: Նախկինում չեմ հիշում, որ նման զգուշավորություն լիներ և անվտանգության աշխատակիցներն ուղեկցեն թիմին, սակայն ավելորդ զգուշավորությունն ու ապահովությունը չի խանգարի: Մարզիկները չեն նեղվում նրանց ներկայությունից, շատ հանգիստ են և ազատ»,-ասել է Աղամալյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |