ԼՂՀ վարչապետ. Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա բնականոն կյանքին13 ապրիլի 2016 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 12-ին այցելել է Մարտակերտ քաղաք և տեղում անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետևանքով շրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը: Վարչապետին զեկույցների տեսքով ներկայացվել է Մարտակերտ քաղաքում, ինչպես նաև Մատաղիս և Թալիշ բնակավայրերում թշնամու կողմից ապրիլյան արկակոծության հետևանքով տուժած առանձնատների, ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ գույքի և տեխնիկայի մասով բնակիչների ունեցած վնասների մասին ամփոփիչ մանրամասներ: Ա. Հարությունյանը նշել է, որ կառավարության կողմից արդեն ինտենսիվ աշխատանքներ են սկսվել, և օրեր անց Մարտակերտ քաղաքում հիմնականում վերականգնված կլինեն բնակիչների կրած վնասները, իսկ կենցաղային գույքի և տեխնիկայի մասով կտրվեն համապատասխան փոխհատուցումներ: «Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին, և դրա համար մենք ջանք ու եռանդ չենք խնայելու: Այդ կապակցությամբ ուզում եմ կոչ անել Մարտակերտի մեր բոլոր հայրենակիցներին անցնել իրենց բնականոն կյանքին: Հավատացնում եմ, որ սահմաններն ամուր են, և մեր բանակի հասցրած հարվածից թշնամին դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը: Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պետական բոլոր այն ծառայողներին, ովքեր ճգնաժամային ժամանակահատվածում մնացել են տեղում և բարեխիղճ կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Գործադիրի ղեկավարը այցելել է նաև Մարտակերտի բուժմիավորում, հանդիպել բուժանձնակազմի հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և շնորհակալություն հայտնել անձնակազմին՝ ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնվիրության համար: Վարչապետն այնուհետև ուղևորվել է առաջնագիծ, եղել հանրապետության հյուսիսային թևում տեղակայված և թեժ մարտերի թիրախ դարձած դիրքերից մեկում: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է զինվորների ծառայությամբ և շնորհակալություն հայտնել նրանց՝ գործած սխրագործությունների և հայրենիքի սահմանն անառիկ պահելու համար: Ա. Հարությունյանը այցելել է նաև «Բեյզ Մեթալս» ընկերության կողմից շահագործվող Կաշենի հանքավայր և ծանոթացել հանրապետության արդյունաբերության առաջատարի գործունեությանը: «Ուրախ եմ, որ անկախ վերջին օրերի լարված իրավիճակից՝ այս մեծ ձեռնարկությունը շարունակել է իր աշխատանքը՝ երաշխավորելով տնտեսության բնականոն առաջընթացը: Մեր տնտեսությունը պետք է աշխատի, և ոչինչ չի կարող խանգարել Արցախի զարգացմանը»,- ասել է վարչապետը, հայտնում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 6-ին աշխատանքային այցով եղել էր Մարտակերտի շրջանում՝ ռազմական գործողությունների հետևանքներին ծանոթանալու նպատակով: Գործադիր իշխանության ղեկավարը Մարտակերտ քաղաքում և Մատաղիս ու Թալիշ գյուղերում ծանոթացել էր ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծության հետևանքներին, ինչպես նաև՝ հանդիպել տեղի բնակիչների հետ: Նա հայտնել է,որՄարտակերտում հնարավոր սեղմ ժամկետներում կսկսվեն վերականգնման աշխատանքները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |