ԱՄՀ-ն նվազեցրել է ՀՀ տնտեսության աճի 2016-ի կանխատեսումը մինչև 1,9%13 ապրիլի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՀ-ն նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի 2016 թ. կանխատեսումը` հասցնելով 1,9 տոկոսի, նշվում է ԱՄՀ–ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) ապրիլյան զեկույցում, հայտնում ԱՌԿԱ-ն: 2015 թ. հոկտեմբերյան զեկույցում ԱՄՀ–ն 2016-ին ակնկալում էր Հայաստանի ՀՆԱ-ի աճ` 2,2 տոկոսի չափով։ Միաժամանակ այս տարվա ապրիլի 6-ին Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին հանրապետության տնտեսության աճը կանխատեսում էր 2,25–2,5 տոկոսի չափով։ Ապրիլյան զեկույցի համաձայն` 2017- ին ԱՄՀ–ն Հայաստանի տնտեսության աճը կանխատեսում է 2,5 տոկոսի չափով։ Հայաստանում գնաճը 2016 թ. կանխատեսվում է 2,6 տոկոսի չափով (նախկին կանխատեսումը` 3,4 տոկոս), իսկ 2017-ին` 4 տոկոսի չափով։ Զեկույցի վերլուծաբանները նվազեցրել են ԱՊՀ երկրների (այդ թվում` Վրաստանի, Ուկրաինայի և Թուրքմենստանի) տնտեսությունների աճի կանխատեսումը։ Այսպես, 2016-ին ԱՄՀ–ն ակնկալում է ԱՊՀ երկրների տնտեսությունների 1,1 տոկոսի անկում` հունվարյան զեկույցում նշված զրոյական աճի համեմատ (0,4 տոկոսի աճ, հոկտեմբերյան զեկույց)։ 2017-ին ԱՄՀ–ն կանխատեսում է ԱՊՀ երկրների տնտեսությունների վերականգնում` ՀՆԱ–ի 1,3 տոկոսանոց աճ։ Ըստ զեկույցի` 2016-ին Ռուսաստանում սպասվում է տնտեսության 1,8 տոկոսի անկում` հոկտեմբերյան զեկույցում նշված 0,6 տոկոսի անկման համեմատ, Ադրբեջանում ակնկալվում է 3 տոկոսի անկում` հոկտեմբերյան զեկույցում նշված 2,5 տոկոսի աճի համեմատ, Բելառուսում` 2,7 տոկոսի անկում` 2,2 տոկոսանոց անկման համեմատ։ Միաժամանակ Ղազախստանում ակնկալվում է 0,1 տոկոսի աճ` նախորդ զեկույցում նշված 2,4 տոկոսի աճի համեմատ, Ուզբեկստանում` 5 տոկոս` 7 տոկոսի համեմատ, Թուրքմենստանում` 4,3 տոկոս` 8,9 տոկոսի համեմատ, Ուկրաինայում` 1,5 տոկոս` 2 տոկոսի համեմատ, Վրաստանում` 2,5 տոկոս` 3 տոկոսի համեմատ, Տաջիկստանում` 3 տոկոս` 3,4 տոկոսի համեմատ, Ղրղըզստանում` 3,5 տոկոս` 3,6 տոկոսի համեմատ, Մոլդովայում` 0,5 տոկոս` 1,5 տոկոսի համեմատ։ Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ իրական աճը 2016 թվականին նախատեսված է 2.2 տոկոսի չափով, ՀՆԱ դեֆլյատոր ցուցիչը` 4 տոկոս, 12–ամսյա գնաճը` 4% (±1,5%), իսկ պետբյուջեի պակասուրդը` ՀՆԱ–ի 3.5 տոկոս։ Ըստ ՀԲ կանխատեսման, 2016-ին ՀՀ ՀՆԱ աճը կկազմի 2,2%: Ընթերցեք նաև. Նախարար. Ադրբեջանի ագրեսիան չի հարվածի ՀՀ տնտեսական աճին Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |