Ավիացիոն ինստիտուտի պետ. ԱԹՍ-ների մասով ՏՏ ոլորտի խմբերին աշխատելու ուղղություններ են տրվել![]() 13 ապրիլի 2016 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտը դեռևս մինչև ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիան հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, որոնցից մեկի հետ գործակցությունը հասել է պայմանագրի ստորագրման փուլ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը: Սակայն ընկերությունը խախտել էր ֆինանսական պայմանավորվածությունը՝ բարձրացնելով գինը: Բալայանը տեղեկացրել է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով իզրաելական արտադության հետախուզական անօդաչու թռչող սարքի վնասազերծումից հետո նա կրկին հանդիպել է ՏՏ ոլորտի երիտասարդ ներկայացուցիչների հետ: «Մոտ 8-9 խնմբի հետ հանդիպում ունեցա, նրանք, տեսնելով այն, ինչ կիրառվում է Ադրբեջանի կողմից, առաջարկներով մոտեցան և մենք այդ հարցերը քննարկել ենք: Արդյունքում՝ բոլոր խմբերին կոնկրետ ուղղություններ տրվեցին, որպեսզի նրանք շատ արագ իրենց գիտական պոտենցիալը օգտագործեն», - տեղեկացրել է Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 75 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է: Դրոնների մեծ պատերազմը. Ղարաբաղյան հակամարտության ընթացքում օգտագործված անօդաչուները Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |